fbpx
Առողջապահություն

Ֆրանսիացի բժիշկները ժամանել են Հայաստան. նրանք աշխատանքի են անցել 3 ԲԿ-ներում

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գրառում է կատարել Facebook-ում: Գրասենյակը հայտնում է, որ Ֆրանսիացի բժիշկները ժամանել են Հայաստան:

«Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ: Եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1199140337104963

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ