fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում անվտանգությունն ուժեղացվել է «դեղին բաճկոնավորների» ցույցին ընդառաջ

Փարիզի իշխանությունները ավելացրել են անվտանգության միջոցառումները՝ կապված «դեղին բաճկոնավորների» սպասվող բողոքի ակցիայի հետ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները հերթապահություն են սահմանել քաղաքի գլխավոր փողոցներում:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ նախատեսված բողոքի ակցիաներն թույլատրված չեն: Հատկապես ուժեղացված հսկողություն է սահմանված այն հատվածներում, որտեղ պետական կառույցների շենքերն են:

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի ամբողջ տարածքով նոր թափով «դեղին բաճկոնավորների» բողոքի ալիք բարձրացավ: Ընդհանուր առմամբ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը 28 հազարից ավելին էր, որից 4 հազար 700-ը՝ Փարիզում: Մայրաքաղաքում ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ