fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում ամենահզոր ՀԷԿ-ը չի աշխատում՝ ի նշան բողոքի

Ֆրանսիայի ամենահզոր հիդրոէեկտրակայանի՝ Grand՚Maison-ի աշխատանքը, որը երկրի հարավ-արևելքում է, դադարեցված է՝ ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի: Այս մասին հաղորդում է BFMTV-ն։

«CGT արհմիությունը շարունակում է բողոքի ակցիաներն էլեկտրականության արտադրության և բաշխման ոլորտում՝ հանդես գալով բարեփոխման նախագծի դեմ: …Այս ակցիայի մասին որոշումն ընդունվել է գործադուլավոր աշխատակիցների ժողովում»,-նշում է հեռուստաալիքը:

Այդ հիդրոէլեկտրակայանի նախագծային հզորությունը կազմում է 1800 մեգավատ, այսինքն՝ այն բոլոր ՀԷԿ-երի հզորության 9 տոկոսը, որոնք Ֆրանսիայում շահագործվում են լlectricitռ de France (EDF) ընկերության կողմից:

Դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի արդյունքում ֆրանսիացիների առանձին կատեգորիաներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները, կարող են զրկվել մի շարք արտոնություններից ու կենսաթոշակի անցնելու հատուկ ռեժիմներից:

Գործադուլի հետևանքով ամբողջ երկրում զգալիորեն խախտվել է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ