Աշխարհ

Ֆրանսիայում մեկ ժամվա ընթացքում սոցցանցերը պետք է հեռացնեն գրառումը. Reuters

Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է օրենք ըստ որի՝ սոցիալական ցանցերը և առցանց-կոնտենտի այլ մատակարարները պետք է մեկ ժամվա ընթացքում իրենց հարթակներից հեռացնեն մանկապղծության և ահաբեկչության հետ կապված գրառումները, այլապես կտուգանվեն իրենց ամբողջ եկամտի մինչև 4%-ի չափով։

Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Instagram-ը և Snapchat-ը, այլ «ակնհայտ անօրինական գրառումը» պետք է հեռացնեն 24 ժամվա ընթացքում։

Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելոուբեն խորհրդարանին հայտարարել է, որ օրենքը կօգնի նվազեցնել ատելության մակարդակը համացանցում։

«Մարդիկ կրկին կմտածեն նախքան կարմիր գիծն անցնելը, եթե նրանք գիտեն, որ պատասխանատվության ենթարկվելու մեծ հավանականություն կա»,- ասել է ԱՆ նախարարը։

Խոսքի ազատության պաշտպանները քննադատության են ենթարկել նոր օրենքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ