Աշխարհ

Ֆրանսիայում 1 միլիոն մարդ արդեն պատվաստվել է

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է մեկ միլիոն մարդ։

Այս մասին նա գրել է Twitter-ում։

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանք, ովքեր օգնել են պատվաստման արշավի կազմակերպմանն ու անցկացմանը։

Արշավը մեկնարկել է դեկտեմբերի 27-ին։ Պատվաստումների առաջին փուլում ընգրկվել են բարձր ռիսկայնության խմբում գտնվող անձինք՝ ծերանոցների բնակիչները, 75 տարեկանից բարձր բոլոր անձինք, ծանր հիվանդություններ ունեցողներն ու բժիշկները։

Նախատեսված է, որ Ֆրանսիայում հունվարին պատվաստվելու է շուրջ մեկ միլիոն մարդ, իսկ փետրվարին՝ 2,5 միլիոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ