fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ․ պատճառը Էրդողանի հյատարարությունն է

Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է, որ Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվելու է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունների համար:

Նշենք, որ Էրդողանը ուրբաթ իր ելույթում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ուղեղի մահվան մասին»:

Ելիսեյան պալատից հայտնում են, որ սա Թուրքիայի նախագահի կողմից ոչ թե հայտարարություն է, այլ վիրավորանք:

Պատասխանելով նախագահ Մակրոնին, որտ The Economist-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի մասին նշել է, որ այն «ուղեղային մահվան» վիճակում է, Էրդողանը հայտարարել էր. «Ես Թուրքիայից դիմում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակիրոնին, և ես նույնը կրկնելու եմ ՆԱՏՕ-ում: Նախ ստուգիր ինքդ քո ուղեղի մահը»:

Ֆրանս-թուրքական հարաբերությունները լարվել են ՆԱՏՕ-ի՝ Լոնդոնում կայանալիք գագաթաժողովից օրեր առաջ: Նախատեսվում է, որ գագաթաժողովում քննարկվելիք հիմնական հարցը կլինի Սիրիայի շուրջ իրավիճակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ