fbpx
Աշխարհ

11:20 25/5/2019

Ֆրանսիայի իշխանությունները Լիոնում պայթյունի վարկած ունեն

Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն ասել է, որ Փարիզի դատախազությունը քննարկում է Լիոնում տեղի ունեցած պայթյունի՝ ահաբեկչական դավադրություն լինելու վարկածը։ Այս մասին տեղեկացնում է BFM TV հեռուստաալիքին։

«Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը դիմում է ստացել։ Այն սկսել է հանցավոր ահաբեկչական դավադրության հետաքննությունը, բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին, որը ներկա պահին իրականացվում է և հանձնարարված է դատական ոստիկանությանը։ Ելնելով արդյունքներից՝ կարելի կլինի հետագայում որակել այս հետաքննությունը»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ դեռ շատ վաղ է խոսել ահաբեկչության մասին։

Լիոնի կենտրոնում պայթյունը որոտացել է ուրբաթ օրը` ժամը մոտ 17.30-ին։ Նախնական վարկածով՝ փողոցում պայթել է ականապատված փաթեթը։ Տուժել է 13 մարդ։

Տեսահսկման խցիկների տվյալներով՝ փաթեթը թողել է մի անծանոթ, որը հեծանիվով մոտեցել է հացի խանութին։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ներկա պահին տղամարդուն որոնում է ոստիկանությունը, նրա անձը պարզված է, բայց չի հրապարակվում։ BFMTV հեռուստաալիքը նշում է, որ որոնվողը 30-35 տարեկան է։ Նրա հագին եղել է սև սվիտեր, բաց գույնի տաբատ, սև ակնոց է կրել։

 

Վերեվ