fbpx
Իկոնիկ

Franz Ferdinand. Ինդի ռոք խումբ

Ֆրանց Ֆերնինանդ ինդի ռոք խումբը ձևավորվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, 2002 թվականին։ Բենդը կազմված է 5 անդամներից. Ալեքս Կապրանոս, Բոբ Հարդի, Փոլ Թոմսոն, Ջուլիան Քորի և Դինո Բարդո։ Երաժշտության հիմնական ոճը ինդի ռոքն է, նաև՝ դենս փանքը, դենս ռոքը և արտ ռոքը։

Խումբը ունի թողարկված 5 ալբոմ։ Բոլոր երգը ինտելեկտուալ են, շատ հղումներ են տալիս տարբեր նշանավոր մարկանց, բառախաղերը հիանալի են համադրվում երաժշտական հետաքրիր մտահաղացումների հետ։

Բենդի երգերից կարելի է առանձնացնել այս 6 երգը. Take Me Out, Michael, Do You Want To, No You Girls, Ulysses, Can’t Stop Feeling:

Take Me Out (2004)

Այս երգում հերոսը խնջուքի ժամանակ մի աղջկա է նկատում և իր կարծիքով ամեն ինչ աղջկա ձեռքերում է։ Աղջիկը կամ կկոտրի հերոսի սիրտը, կամ էլ ընդհակառակը։

Երգը նաև կարող է լինել վարդապետ Ֆրանց Ֆերդինանդի և իր կնոջ մասին, ում սպանել էին նրանից անմիջապես առաջ։

Michael (2004)

Այս երգը կրում է հումորային և հոմոէրոտիկ իմաստ։ Ըստ Ալեքս Կապրանոսի այս երգը գրվել է ոգեշնչված իր հաճախած խնջույքներից մեկով։ Խնջույքի ընթացքում իր ընկերներից մեկին մոտեցել է մի տղա և նրանք շատ լավ լեզու են գտել միմյանց հետ։

Do You Want To (2005)

Այս երգը մի հիանալի երեկույթի մասին է։ Հերոսը տանից դուրս գալով ունի արկածային և զվարճալի տդամադրություն։ Նա համոզված է, որ այդ երեկո ինչ-որ մեկը իրեն է սիրահարվելու։ Նա խնջույքի էպիկենտրոնում է և վայելում է իր ժամանակը։

No You Girls (2009)

Այս երգը Franz Ferdinand բենդի ամենատպավորիչ և հանճարեղ երգերից է։ Այն իրակամում գրվել է Ալեքս Կապրանոսի ամենաառաջին համբույրի հիշողությունների հիման վրա։ Նրա ասելով այդ պահը շատ անհարմար և տարօրինակ էր երկուսի համար էլ։ Երգում նաև խոսվում է նրանից, որ աղջիկները երբեք չեն հասկանա, թե հակառակ սերը ինչ է զգում իրականում։ Իսկ տղաներն էլ իրականում ուշադրություն չեն դարձնում, թե աղջիկները ինչ են զգում։

Ըստ երգի բառերի տղաների սիրո ընկալումը շատ չի տարբերվում աղջիկների սիրո ընկալումից։ Տղաներն էլ մեծ ցանկություն ունեն զգալու ուժեղ, ռոմանտիկ սիրո ուժը։

Ulysses (2009)

Ulysses երգը թողարկվել է 2009 թ.։ Այն գրված է ոգեշնչվելով Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքով, նաև Հոմերոսի «Ոդիսական» պոեմի Ուլիսես անունով հերոսով։ Հերոսը տնից հեռու է գտնվում, անգամ չնչին հույս չունենալով, որ երբևէ կվերադառնա տուն։ Նա ճանապարհորդում է ողջ աշխարհով և կարոտում տունը։ Բայց տխրելու և հուսահատվելու փոխարեն, նա ընդունում է այդ փաստը և վայելում այդ ապրելաոճը։

Can’t Stop Feeling (2009)

Այս երգի վերնագիրը նկարագրում է ամբողջ երգի իմաստը։ Հերոսը չի կարող դադարել զգալ և չի էլ ցանկանում դադարել զգալ։ Քանզի չզգալը ամենավատ վիճակն է, որում նա երբևէ գտնվել է։

Խումբը իր անունը վերցրել է ավստրիացի վարդապետ Ֆրանց Ֆերդինանդից։ 1914-ին Գավրիլո Պրինցիպի կողմից Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը պատճառ է հանդիսացել Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ