fbpx
Աշխարհ

«Ֆուկուսիմա-1»-ի վթարի գործով դատարանը վճիռ է կայացրել

Տոկիոյի դատարանը վճիռ է կայացրել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի գործով, որը 2011 թվականին տեղի ունեցավ ցունամիի պատճառով: Այս մասին հայտնել է TACC-ը:

Նշվում է, որ չեղյալ են հայտարարվել Tokyo Electric Power գործարկու ընկերության երեք ղեկավարների, այդ թվում՝ ընկերության նախկին նախագահ Ցունեհիսե Կացումատուին ներկայացված անփութության մեղադրանքները: Վթարը կանխելու հնարավորության վերաբերյալ դատախազության վարկածը հաջողվել է հերքել:

2017 թվականին ղեկավարությանը վերագրել են հանցանք, որ նրանք չեն ձեռնարկել կայանում վթարը կանխելու միջոցներ, թեև 2008 թվականին դուստր ընկերությունը պարզել էր, որ «Ֆուկուսիմայի» մերձակա ափին հնարավոր է ցունամիի առաջացում մինչև 15,7 մետր բարձրությամբ: 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9,1 մագնիտուդով երկրաշարժ, որը ցունամի առաջացրեց: Տարերքի հարվածը վթարի հանգեցրեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, որտեղ շարքից դուրս եկավ ռեակտորների հովացման համակարգը:

Դա խոշորագույն միջուկային աղետն էր 25 տարվա ընթացքում՝ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո: «Ֆուկուսիմայում» վթարի հետևանքների վերացման աշխատանքները կտևեն շուրջ 40 տարի:

Ատոմակայանում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան 160 հազար մարդ հարկադրված էր լքել տները: Բացի դրանից, այն ժամանակ երկրաշարժի և ցունամիի հետևանքով Ճապոնիայում զոհվեց 18 հազար մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ