Սպորտ
17:00 30/05/2020

Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողը Մեսին է․ Լինեկեր

BBC-ի հետ զրույցի ընթացքում  «Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հակամարտության մասին։

«Մեսին լավագույնն է երբևէ ֆուտբոլ խաղացածներից, այնպես, ինչպես Մայքլ Ջորդանը բասկետբոլում։ Ռոնալդուն հիացնում է, բայց եթե մենք խոսում ենք ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողի մասին, ապա վիճաբանությունները տեղին չեն։ Մեսին է լավագույնը։

Շատերն են Մեսիին կշտամբում, որ նա հաղթել է բացառապես «Բարսելոնայի» հետ, իսկ Ռոնալդուն տիտղոսներ է նվաճել տարբեր ակումբների և Պորտուգալիայի հավաքականի հետ։ Բայց ես այդ դիրքորոշումը համարում եմ տարօրինակ։ Իհարկե, Մեսիի հետ խաղում են տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց նրա վիճակագրությունը անհավանական է»,- Լինեկերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Լինեկերը հավելել է, որ  Մեսսիի ֆանտաստիկ խաղը վերջին երկու մրցաշրջաններում շարունակում էր մնալ իր մակարդակի վրա։

 

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ