Օդանավը, որում գտնվում էր «Քարդիֆ» ակումբի արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան, Նորմանդական կղզիների շրջանում ռադարներից անհետացել է, հայտնել Է Agence France-Presse-ը (AFP)` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Տուրիստական ինքնաթիռի հետ կապը, որը կատարում էր Նանտ-Կարդիֆ չվերթը, կորել է հունվարի 21-ի երեկոյան Նորմանդական կղզիների մեջ մտնող Գեռնսի կղզուց 20 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ Լա-Մանշի նեղուցում: Ինքնաթիռի որոնումներն ընդհատվել էին գիշերը և շարունակվել երեքշաբթի առավոտյան:
AFP-ի փոխանցմամբ՝ օդանավում եղել է երկու մարդ:
