fbpx
Սպորտ

Ֆուտբոլիստը չարձանագրված գոլը տոնեց գեղեցիկ կերպով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բուլղարիայի առաջնության «Լուդոգորեց»-«Սլավիա» խաղում զավեշտալի դեպք է տեղի ունեցել:

79-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Վանդերսոնը բացել է հաշիվը և վազել դեպի տրիբունաներ, որտեղ նստած էր նրա կինը։ Բրազիլացին մոտեցել է ու համբուրել նրան, իսկ մինչ այդ խաղը շարունակվել է, քանի որ մրցավարը որոշել է չեղարկել գոլը խաղից դուրս վիճակի պատճառով:

«Սլավիայի» ֆուտբոլիստները խաղարկել են գնդակը, իսկ Վանդերսոնը նախկինի պես խաղադաշտից դուրս է եղել և տոնել գոլը կնոջ հետ: Սակայն ավելի ուշ կրկնության ժամանակ պարզվել է, որ խաղից դուրս վիճակ իրականում չի եղել։

Բուլղարիայի առաջնությունում VAR համակարգը դեռ չկա, այդ պատճառով հաշիվը մնացել է անփոփոխ, իսկ խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ