Սպորտ

 Բավարիայի ֆուտբոլիստը լքեց գերմանական ակումբը

«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն լքել է ակումբը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի 2018 թվականի չեմպիոնը մյունխենյան ակումբում անցկացրել է 5 մրցաշրջան։

27-ամյա Տոլիսոն հինգ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Գերմանիայի գավաթը, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգան։
Տոլիսոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 118 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ