Սպորտ
12:10 17/12/2019

Ֆուտբոլում շատ են ձրիակերները, իսկ բռնքամարտը, ըմբշամարտն ու MMA-ն չքավորների սպորտաձևերն են․ Սմոլյակով

Խառը մենամարտերի 37-ամյա մարտիկ Դմիտրի Սմոլյակովը խոսել է տարբեր մարզաձևերի ֆինանսավորման մասին․

«Բռնցքամարտը, ըմբշամարտը և MMA-ն չքավորների սպորտաձևերն է։ Ֆուտբոլիստներն ու Հոկեյիստները չհիմնավորված եկամուտներ ունեն, որոնք նրանք ծախսում են թմրանյութերի վրա։ Բոլորը միլիոններ ունեն, բայց նրանցից ի՞նչ օգուտ։ Բոլորի ձեռքերը, վիզը ու անգամ ուղեղները պատված են տատուներով, կարծես, 30 տարի անցկացրել են բանտում։ Մենք գոնե բնավորություն ենք ցույց տալիս, երբ մեզ խփում են, իսկ նրանք քիչ է մնում մահանան, երբ ինչ-որ մեկը դիպչում է իրենց։ Սրա հետ մեկտեղ՝ կռվում են, թքում են և այսպես շարունակ։

Մեր բռնցքամարտիկներն ու ըմբշամարտիկները խավարի մեջ կարողանում են մեդալներ նվաճել, իսկ ի՞նչ են ստանում նրանք դրա դիմաց․․․ Տուն և մեքենա ամբողջ կարիերայի համար։ Իսկ որքա՞ն ձրիակերներ կան ֆուտբոլում», – Սմոլյակովի խոսքերը փոխանցում է «Սովետական սպորտ»-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ