fbpx
Սպորտ

Ֆուտբոլը վայելելու փոխարեն, ես կարոտում եմ այն․ Մոուրինյոն հուզվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հուզվել է, երբ պատմել է, թե որքան է կարոտում իր աշխատանքը։

«Ես պարզապես վայելում էի ֆուտբոլը։ Երբ եկա պրոֆեսիոնալ ֆուտբոլ, իմ մեջ ինչ-որ բան արթնացավ։ Ամեն ինչ լուրջ էր և այդպես էր մինչև վերջ։ Այժմ ամեն ինչ կանգ է առել, և ֆուտբոլը վայելելու փոխարեն, ես կարոտում եմ այն»,- արցունքն աչքերին ասել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Մոուրինյուի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նա հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Մարզիչը աշխատել է նաև «Չելսիում», Մադրիդի «Ռեալում», «Ինտերում», «Պորտուում», «Ունիան Լեյրիյուում», «Բենֆիկայում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ