Սպորտ

Ֆուտզալ լիգայի Ա լիգայի եզրափակիչը՝ փետրվարի 19-ին

Փետրվարի 15-ին և 16-ին կայացան Ֆուտզալ լիգայի Ա լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Գործեղ չեմպիոն ՀՊՏՀ-ն 6-3 հաշվով հաղթեց ՀԷՑ-ին, իսկ Էկո Վիլլը 7-1 հաշվով՝ Ֆալկոնս-2-ին:

Փետրվարի 19-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կկայանան Ֆուտզալ լիգայի Ա լիգայի մրցաշարի վճռական հանդիպումները: Ժամը 19:00-ին երրորդ տեղի համար խաղում կմրցեն ՀԷՑ և Ֆալկոնս-2 թիմերը, իսկ ժամը 20:00-ին մրցաշարի հաղթողի կոչումը եզրափակչում կվիճարկեն գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն և Էկո Վիլլը:

Մրցաշարի հաղթողը հաջորդ մրցաշրջանում հնարավորություն կստանա մասնակցել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող ՀՀ ֆուտզալի Սուպերլիգայի առաջնությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ