fbpx
Սպորտ

Ֆուտզալի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, ով Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, ով առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստ՝ Էնրիկեն:

Ֆեդերացիայից հիշեցնում են, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կշարունակվի պատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիայի դեմ կարևորագույն խաղերին մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին կմեկնի մրցավայր։

ՀՖՖ TV-ին ներկա է եղել հավաքականի մարզմանը, զրուցել գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի, թիմի նորեկներ Վլադիմիր Սանոսյանի և Արթուր Մելքոնյանի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ