fbpx
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը չկարողացավ առաջ անցնել Մալթայից

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 25-ին ընկերական հանդիպում է անցկացրել Մալթայի ազգային հավաքականի հետ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը ոչ ոքի խաղաց: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:

Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում Հայաստանն առավելության էր հասել Մալթայի նկատմամբ 10:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը. 12․ Սարգիս Ասկաջյան, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն Դե Կամպոս, 20․ Վիկտոր Դե Սոուզա։

Մալթա – Հայաստան` 3։3 (0։2)

Արմանդո Գյեպալի, 25, Աարոն Մոնտեբելո, 35, Կարլ Ացոպարդի, 36 – Սարո Գալստյան, 10, Գարեգին Մաշումյան, 16, Մամիկոն Ոսկանյան, 28

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ