fbpx
Սպորտ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ֆուտզալի կանանց բաց առաջնություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է ֆուտզալի կանանց բաց առաջնություն։

Առաջնությունն անցկացվելու է երկու՝ մինչև 14 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։ Այն կմեկնարկի հունվարի 19-ին, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի մարտին։ Հանդիպումները կկայանան յուրաքանչյուր շաբաթ-կիրակի՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն 6 մասնակցից։

Մասնակցության համար պետք է ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ը womens@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել թիմի անունը, մասնակիցների անուն-ազգանունները, կոնտակտային անձի հեռախոսահամար։

Գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ