Աշխարհ

G20-ի երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար

Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում կայացած G20 նիստի ժամանակ նիստին մասնակցող երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարները որոշում են կայացրել, որ «Մեծ քսանյակի» երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև էներգետիկ անվտանգության և ածխաջրածինների կայուն մատակարարման խնդիրները:

«Հանդիպման ընթացքում այս թեմաների շուրջ լիարժեք միասնություն եղավ … Բոլոր մասնակիցները խոսեցին համաշխարհային տնտեսության էներգետիկ հումքի մատակարարմանն ուղղված ջանքերի համադրման մասին», – եզրափակիչ ասուլիսում ասաց Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ