«Մեծ քսանյակի» երկրներն առաջին անգամ համաձայնեցրել են արհեստական բանականության հետ վարման սկզբունքները: Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում G20-ի երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման արդյունքում կազմվել է հայտարարություն, որում ներկայացվել են այդ սկզբունքները: Այս մասին հաղորդում է Deutsche Welle հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է փաստաթղթում՝ արհեստական բանականության մշակողներն ու օգտատերերը «պետք է հարգեն իրավաբանական հիմնական սկզբունքները, մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները»:
Սկզբունքների թվում է նաև այն, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ վստահության բարձրացման և դրանց պոտենցիալի իրականացման համար անհրաժեշտ է, որ արհեստական բանականության օգտագործման կենտրոնում լինի մարդը:
Նշվում է նաև, որ արհեստական բանականության համակարգերը պետք է լինեն «կայուն, պաշտպանված և հուսալի»: