fbpx
Աշխարհ

G7-ի երկրների ֆինանսների նախարարները քննարկել են կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսությանը

Այսօր՝ մարտի 3-ին, հանդիպում է տեղի ունեցել Մեծ Յոթնյակի՝ G7-ի ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկի կառավարիչների միջև։ Հանդիպման հիմնական պատճառը նոր կորոնավիրուսի տարածումն ու համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցությունն է։

Հանդիպումից հետո նրանք հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են նոր կորոնավիրուսի՝ COVID-19-ի տարածմանը։

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի պոտենցիալ ազդեցությունները համաշխարհային տնտեսությանը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ օգտագործելու անհրաժեշտ բոլոր գործիքները՝ հասնելու ուժեղ, հաստատուն աճի և պաշտպանվելու նվազող ռիսկերից։ Առողջապահական ծառայությունների ընդլայնման հետ մեկտեղ՝ G7-ի ֆինանսների նախարարները պատրաստ են գործողություններ ձեռնարկել, այդ թվում հակաբյուջետային միջոցառումներ իրականացնել՝ աջակցելու վիրուսի դեմ պայքարին և օգնելու տնտեսությանը այս շրջանում։ G7-ի կենտրոնական բանկերը շարունակելու են իրենց աշխատանքները՝ աջակցելով գների կայունությանը և տնտեսական աճին, ինչպես նաև պահպանելով տնտեսական համակարգի կայունությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ողջունում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների պատրաստակամությունը՝ իրենց ունեցած միջոցներով օգնելու անդամ պետություններին, որ հաղթահարեն մարդկային ողբերգությունը և տնտեսական մարտահրավերները, որն առաջացրել է նոր կորոնավիրուսը։

«G7-ի ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկի կառավարիչները պատրաստ են հետագայում համագործակցել ժամանակին արված և արդյունավետ միջոցառումներում»,-նշված է հայտարարությունում։

 

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ