fbpx
Աշխարհ

G7-ի երկրները 20 մլն եվրո են հատկացրել Ամազանիայի հրդեհների համար

«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհները մարելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթնաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում:

«Ամազոնիան մոլորակի թոքերն են, և այդ աղետը չպետք է անտարբեր թողնի ոչ ոքի,- նշել է նա:- Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնց անմիջականորեն վերաբերում է տեղի ունեցողը:

Մտադիր ենք նաև նախաձեռնություն ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում»:

Ավելի վաղ Բրազիլիայի պաշտպանության նախարար Ֆեռնանդու Ազեվեդու Սիլվան հայտնել է, որ երկրի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնիայում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար:

Մինչ այդ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր է ստորագրել, որն արտոնում Է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին:

Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց ոակերեսը 82 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը: Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն է 2013 թվականից ի վեր:

Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամազոնիայի հրդեհները համարել է լուրջ միջազգային ճգնաժամ և Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրել է կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ