11 տուրերից հետո ավարտին մոտեցավ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում էին նաև շախմատիստներ Հայաստանից։
Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը հրաշալի հանդես եկավ ու 11 հնավարից վաստակած 8,5 միավորով առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ։ Սարգսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը ու հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն։
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաջող հանդես եկան նաև Սամվել Տեր-Սահակյանն ու Շանթ Սարգսյանը, ովքեր վաստակեցին 7,5-ական միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 12-րդ և 13-րդ տեղերը։
Նշենք, որ առաջին 20 տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք ստացան մասնակցելու 2023 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը։
Ivan Saric hat alles gegeben, bis zum Ende gekämpft. Aber da ging heute nichts für ihn.
MATTHIAS BLÜBAUM IST EUROPAMEISTER! #EICC2022 #schach pic.twitter.com/WMiTnEOcth— Deutscher Schachbund (@Schachbund) April 6, 2022
