fbpx
Սպորտ

Եվրոպայի առաջնություն․ Գաբրիել Սարգսյանը դարձել է մրցանակակիր

Շախմատի Եվրոպայի առցանց մրցաշարի E խմբում հիանալի արդյունք է գրանցել Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

Նա կարողացել է նշված խմբում գրավել 3-րդ հորիզոնականը ու նվաճել բրոնզե մեդալ։ Նշենք, որ E խմբում հանդես էին գալիս միջազգային 2300 վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ։

Առաջին հորիզոնականը տվյալ խմբում գրավել է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Սարանան, իսկ 2-րդը Չեխիան ներկայացնող Դավիթ Նավարան է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ