fbpx
Սպորտ

Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանի 90-ամյակը

Այսօր` փետրվարի 11-ին, հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանը դառնում է 90 տարեկան: Այս կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը.

«Մեծարգո պարոն Ազարյան, սիրելի վարպետ, հայկական սպորտի և օլիմպիական շարժման դեռևս չգերազանցված լեգենդ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

Դուք համաշխարհային սպորտի այն մեծություններից եք, որը ոչ միայն ծանրակշիռ ավանդ և հսկայական վաստակ ունի մարմնամարզության զարգացման գործում, այլև միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայկական սպորտը:

Դուք մարզիկի, մարզիչի, ֆեդերացիայի նախագահի և ուղղակի՝ սպորտի նվիրյալի լավագույն օրինակ եք, որին ձգտելու են նմանվել դեռ շատ ու շատ սերունդներ, սերունդներ, որոնց համար «ազարյանական խաչը» լինելու է մարզական ձեռքբերումների նշաձող:
Սիրելի պարոն Ազարյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ 90-ամյա հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ապրել և աշխատել Ձեզ հատուկ երիտասարդական ավյունով: Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ և երկար տարիների կյանք»,- գրել է Գաբրիել Ղազարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ