ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստը ընդմիջվել է, քանի որ դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել որոշում կայացնելու համար: Որոշումը հրապարակվելու է ժամը 23-ին:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Ծառուկյանի նշել, թե շարունակում են մնալ այն կարծիքին, որ քաղաքական որոշում կա Ծառուկյանին կալանավորելու: Դատարանում մեղադրող կողմն էլ ասել է, որ 4 ամիսների ընթացքում Ծառուկյանը որևէ ազդեցություն չի ունեցել դատաքննության ընթացքի վրա:
Իսկ ինքը՝ Ծառուկյանը, դատարանի դահլիճից դուրս գալով, ասել է, որ տրամադրությունը շարունակում է բարձր մնալ: Ծառուկյանը նաև ասել է, որ շատ արագ է ընթանում պրոցեսը:
Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
https://www.facebook.com/azatutyun/videos/2808165016139625/
