fbpx
Իրավական

Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնում է, որ փաստաբանները Վճռաբեկ բողոք կներկայացնեն և կբողոքարկեն այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան նոր քննության:

Նշենք, որ այս գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբանների ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի։

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ