fbpx
Իրավական

Գագիկ Խաչատրյանին մեղսագրվող արարքների հետևանքով 7 միլիարդից ավելի վնաս է հասցվել․ ԱԱԾ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։

Արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն այդքան վնաս է հասցրել և պատրաստվում է այն վերականգնել, նախկին ազդեցիկ պաշտոնյայի պաշտպաններից Ամրամ Մակինյանը հրաժարվել է մեկնաբանել:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից հայտնել էին, որ այն ժամանակ դեռ իրենց մոտ քննվող Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի յուրացման կամ վատնման համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով ուրիշի գույքի վատնումը կազմակերպելու համար։

Աղբյուրը՝ Azatutyun.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ