Իրավական
15:49 27/08/2019

Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ․ Վանեցյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ խոսել է մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, թե ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալել են։

«Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում։

Դեռևս շարունակվում է խուզարկությունը, դրա ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ: Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով, դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն», – ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Ավելի մանրամասն՝ տեսանյությում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ