Գագիկ Խաչատրյանը հետազոտվել է Աստղիկ բժշկակն կենտրոնում

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
gagik khachatryan

Ամենադիտվածներ

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ երեկոյան հետազոտվել է Աստղիկ բժշկական կենտրոնում: Տեղեկությունը հաստատլ է կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ հստակեցնելով՝ հետազոտություն անցնելուց կարճ ժամանակ հետո Խաչատրյանը հիվանդանոցից հեռացել է: Այլ մանրամասներ կենտրոնից չեն փոխանցել:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ կբողոքարկի իր պաշտպանյալին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Ամենաթարմ