Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Դատարանը գտավ, որ ձերբակալումը ոչ իրավաչափ էր, բայց կալանավորման հիմքերը բավարար են»,- ասաց Սարգսյանը:
Պաշտպանի խոսքով՝ որոշումը բողոքարկվելու է։
Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:
Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
