fbpx
Իրավական

12:26 10/10/2019

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ կալանավոր Գագիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մի քանի շաբաթ առաջ կրկին հետազոտվել էր:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Աղբյուրը՝ Armtimes.com

Վերեվ