fbpx
Խորհրդարան

Գագիկ Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելու մասին

ԲՀԿ խմբակցության պատգանավորները մասնակցել են նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին, քանի որ Տիրգրան Ուլիխանյանի բարեկամն է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ անձամբ չի ճանաչել ԱԱԾ նախկին տնօրենին։

«Ես պարտավո՞ր էի գնալու, բարևած էլ չկանք, աղջիկ ջան: Եթե ասենք ես մարդուն ճանաչեի, կապ չուներ, բայց մարդու հետ ես ծանոթ էլ չեմ եղել, բայց հարգել ենք որ Տիգրան Ուլիխանյանի որպես մորաքրոջ տղա, դրա համար էլ գնացել են»,-ասաց նա:

Նշենք, որ երեկ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին ներկա են եղել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ և ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ