fbpx
Ժամանց

«Գահերի խաղի» գլխավոր տեսարաններով գոբելեն է ցուցադրվել

Ֆրանսիայի Բայո քաղաքում 90 մետրանոց գոբելեն է ցուցադրվել հանրային դիտման համար, որի վրա պատկերված են ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի գլխավոր տեսարանները: France Bleu ռադիոկայանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր ոք կարող է անվճար ծանոթանալ ֆրանսիացի ջուլհակների լայնածավալ աշխատանքին: Ցուցահանդեսը բաց է մինչև տարեվերջ, այնուհետև գոբելենը կուղարկվի Իռլանդիա:

90 մետրանոց կտավի վրա միջնադարյան ոճով պատկերված են կինոսագայի հիմնական հերոսներն ու տեսարանները՝ Սթարքների ընտանիքը, վիշապը, Գիշերվա թագավորը, արքայազն Օբերինի և Լեռան մենամարտը, Եռաչք ագռավների հարձակվող բանակը և այլն:

«Գահերի խաղի» մոտիվներով գոբելենը կախված է հայտնի միջնադարյան արվեստի գործի՝ Բայոի գոբելենի կողքին, որը պատմում է Անգլիայի նորմանդյան նվաճման և Հասթինգսի ճակատամարտի իրադարձությունների մասին: XI դարի այս պատմական արտեֆակտը, որը ճանաչվել է որպես Ֆրանսիայի ազգային արժեք, ունի մոտ 70 մ երկարություն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ