«Գահերի խաղը» սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Այն դիտել է ավելի քան 17 մլն մարդ։
HBO-ում հայտարարել են, որ նման ցուցանիշը ռեկորդային է ֆենտեզի ժանրի սերիալների համար, որոնց գործողությունները տեղի են ունենում միջնադարում։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին եթերաշրջանի պրեմիերան դարձել է սերիալի ողջ պատմության մեջ սոցցանցերում ամենահիշատակված իրադարձությունը։ Հանգստյան օրերին դրան է նվիրված եղել ավելի քան 5 մլն թվիթ։
