fbpx
Ժամանց

«Գահերի խաղի» հեղինակը բացատրել է ինչպես դիտել երրորդ սերիան

Deadline-ը տեղեկացնում է, որ «Գահերի խաղի» բեմադրիչ-օպերատոր Ֆաբիան Վագները բացատրել է դժգոհ հանդիսականին, որ ոչ թե ապրիլի 29-ին ցուցադրված սերիան է այդքան մռայլ, այլ հեռուստացույցների կարգավորումներն են խնդիրներ առաջացրել:

Բանն այն է, որ սերիալի սիրահարներից շատերն են դժգոհել, որ նոր սեզոնի երրորդ էպիզոդը շատ մութ է և դժվարություններ են առաջացել մարտերի հատվածների մանրամասները տեսնելու հարցում:

Վագները պարզաբանել է, որ խնդիրը ոչ թե նկարահանումներն են, այլ կարգավորումները:

«Հիմնական խնդիրն այն է, որ շատերը չգիտեն, թե ինչպես է պետք ճիշտ կարգավորել իրենց հեռուստացույցները»,- ասել է Ֆաբիան Վագները:

Նա նաև հավելել է, որ 8-րդ եթերաշրջանի 3-րդ էպիզոդը մռայլ է եղել որոշակի ազդեցության հասնելու համար:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ