fbpx
Ժամանց

«Գահերի խաղում» հայտնված սուրճի բաժակի համար նոր «մեղավոր» է հայտնվել

«Գահերի խաղի» Սանսա Ստարկին մարմնավորող դերասանուհի Սոֆի Թուրները հայտնել է, թե վերջապես ով է մեղավոր կադրում հայտնված սուրճի բաժակի համար: Քոնան Օ’Բրայանի հեռուստաշոուի ժամանակ Սոֆին հայտնել է, որ մեղավորը  Ջոն Սնոուի կերպարը մարմնավորող Կիթ Հարինգթոնն է:

Սոֆին նշել է. «Կիթն ալարկոտ է, և ես կարծում եմ, որ հենց նա է դա արել»: Նրա խոսքով՝ բաժակը գտնվել է հենց Հարինգթոնի դիմաց: «Սկզբում ես մեղադրում էի Էմիլիա Քլարկին՝ Դեյներիսի դերակատարին, բայց հիմա մտածում եմ, որ նա չի արել դա: Կիթն այդ պահին փոխել է իր տեղը, և այդ պահին արվել է սուրճի բաժակով կադրը: Հենց դրա համար սկզբից մտածում են, որ դա իմ տեղն է սեղանի մոտ, բայց իրականում ես այդտեղ չեմ եղել: Դա Կիթն է եղել: 100 տոկոս նա է եղել»,- ասել է Սոֆին:

Նա նաև հավելել է, որ ավելի շատ է լսում այդ սուրճի բաժակի մասին քննարկումներ, քան սերիալի բուն ավարտի ու վերջին սեզոնի մասին:

Նշենք, որ վերջին եթերաշրջանի սերիաներից մեկում սեղանին երկրպագուները նկատել են սուրճի բաժակ և համացանցում այդ մասին շատ քննարկումներ են սկսվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ