«Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի զարգացումների մասին տարբեր թեորիաներ կան, որոնց իրականացումը շատ կզարմացնի հեռուստադիտողին: Ջորջ Մարտինի գրքի հիման վրա HBO-ի նկարահանած այս հեռուստասերիալը բավականին անորոշ վիճակում է գտնվում այս պահին: Առաջին մի քանի եթերաշրջաններում ֆիլմի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուեյսսը հիմնականում հավատարիմ են մնացել գրքի սյուժեին, սակայն հետո շեղվել են Մարթինի սցենարից:
Սպասումները բավականին մեծ են, բայց HBO-ն դեռ վերջին եթերաշրջանի համար մարքեթինգային արշավը չի սկսել: Նրանք միայն մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ են հրապարակել և մի շարք «ոչինչ չբացահայտող» նկարներ, որոնք երկրպագուներին անորոշության մեջ են գցել՝ չբացահայտելով ֆիլմի ավարտը: Սրա արդյունքում ձևավորվել են բազում տեսություններ՝ կապված նրա հետ, թե ով վերջապես կզբաղեցնի «Երկաթե գահը», կամ ով ողջ կմնա հետագա 6 էպիզոդների ընթացքում: Ներկայացնենք դրանցից ամենատարածվածները՝
Բրենը լույսի տիրակալն է:
Ջեմին կսպանի Սերսեային:
Տիրիոնը կդավաճանի Դայներիսին:
Գիշերային արքան կհաղթի:
Բրենն է կառուցել պատը:
Սակայն կան ավելի ազդեցիկ գուշակումներ: Դրանցից մեկն այն է, որ Տիրիոնը կարող է Տարգարիան լինել: Բայց ոչ մի տեսություն այնքան զարմանալի չէ, ինչքան այն, որ Նեդ Ստարկը կարող է ողջ լինել և կվերադառնա ինչ-որ պահի: Իսկ մի քանիսը նույնիսկ վստահ են, որ Ջոն Սնոուն կսպանի Դայներիսին՝ «Երկաթե գահը» զբաղեցնելու համար:
Աղբյուրը՝ Screenrant
Թարգմանությունը՝ Azat TV