fbpx
Սպորտ

Գալեոնե. Ալեգրիի ժամանակը Յուվենտուսում ավարտվել է

Իտալացի մասնագետ Ջովանի Գալեոնեն նշել է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պետք է լքի իր զբաղեցրած պաշտոնն անկախ նրանից, կնվաճի ակումբը ՉԼ-ի գավաթը, թե ոչ:

«Ես արդեն մի քանի տարի առաջ արդեն ասել եմ Ալեգրիին, որ նա տեղափոխվի Անգլիա: Չեմ կարծում, որ նա կարող է իտալական ինչ-որ ակումբ գլխավորել:

Անկախ նրանից, թե ինչ կլինի ընթացիկ մրցաշրջանում, Ալեգրին պետք է լքի «Յուվենտուսը»:

Նախորդ մրցաշրջանում Ալեգրին կարող էր գլխավորել «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» կամ Մադրիդի «Ռեալը», սակայն նա հրաժարվեց, քանի որ ցանկանում էր նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը «Յուվենտուսի» հետ»,- Գալեոնեի խոսքն է մեջբերում Football italia-ն:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ