fbpx
Աշխարհ

Գալուստյանի գործակալն անդրադարձել է նրա ամուսնալուծության մասին լուրերին

Համացանցում լուրեր էին տարածվել շոումեն և հումորիստ Միխայիլ Գալուստյանի և կնոջ՝ Վիկտորյայի ամուսնալուծության մասին։ Բանն այն է, որ, ФАН-ի տեղեկությունների համաձայն, ինքնաթիռի ուղևորները, որը մեկնում էր Բարռնաուլ, հումորիստին նկատել են անծանոթ կնոջ ընկերակցությամբ և ենթադրել, որ նա դավաճանում է կնոջը։

Լուրն արագորեն տարածվել է սոցցանցերում, ինչը ցնցել է երկրպագուներից շատերին, քանի որ զույգն արդեն 12 տարի է, ինչ ամուսնացած է, և ոչինչ չէր հուշում այսպիսի շրջադարձի մասին։

Միխայիլ Գալուստյանի գործակալ Ալեքսեյ Նովացկին «Пятый канал»-ի հետ զրույցում խոսել է արտիստի բաժանման մասին տեղեկությունների վերաբերյալ և հերքել այդ լուրերը։

«Ոչ ոքի մի լսեք։ Դա ամբողջովին սուտ է։ Այդ ամենը ֆեյք է»,-  հայտարարել է Նովացկին։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ