Ժամանց
23:00 08/01/2020

Ջեյմս Քեմերոնը հրապարակել է «Ավատար»-ի երկրորդ մասի լուսանկարներից

Չնայած նրան, որ հանրահայտ «Ավատար» ֆիլմի երկրորդ մասը նախնական տեղեկություններով չի թողարկվելու մինչև 2021 թվականը, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ֆիլմի երկրպագուներին լուսանկարներ է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ներկայացված չորս լուսանկարները պատկերում են Պանդորա մոլորակը:

Ռեժիսորը լուսանկարները ներկայացրել է Լաս Վեգասի Նևադա նահանգում կայացած Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի (CES) ժամանակ:

«Ավատար»-ի երկար սպասված շարունակության պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ նախապես պլանավորված 2020-ի դեկտեմբերի 18-ի փոխարեն: Արկածային ֆիլմի երրորդ մասը կթողարկվի ոչ թե 2021, այլ 2023 թվականին, չորրորդ մասը՝ 2025-ին թվականին` 2024 թվականի փոխարեն:

Ժամկետների փոփոխությունը պայմանավորված է 21st Century Fox-ի ակտիվների՝ Disney-ին փոխանցվելու հետ: Գործարքի արդյունքում Disney-ը ձեռք է բերել հայտնի X-Men, The Simpsons և Avatar ֆիլմերի հեղինակային իրավունքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ