fbpx
Աշխարհ

Գանայում բեռնատար է պայթել․ կան տասնյակ զոհեր ու շուրջ 60 տուժածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Գանայի Բոգոտ քաղաքի մոտակայքում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ պայթուցիկ նյութերով բեռնատարը բախվել է մոտոցիկլետին ու պայթել, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու տուժածներ։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ բեռնատարի միջի պայթուցիկները նախատեսված են եղել լեռնաարդյունաբերական աշխատանքների համար։

Ըստ աղբյուրի՝ պայթյունի վայրում գրանցվել են ավերածություններ։ Արդյունքում՝ այս պահի դրությամբ կա առնվազն 17 զոհ ու շուրջ 60 տուժած

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ