Արցախ

ԱՀ նախագահի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ նախօրեին երիտասարդների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանի՝ Գանձակի (Գյանջա) հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել, ինչը տեսանելի է այդ երկրի ՊՆ կողմից տարածած հայտարարության մեջ և մամուլի հրապարակումներում:

«Հատկանշական է, որ Արցախից ամենաբարձր մակարդակով արվող կառուցողական հայտարարությունները Բաքվում միշտ չնկատելուն էին տալիս՝ ուղղակի թողնելով անարձագանք: Իսկ այսօր նրանց համար անսպասելի իրավիճակ է ձևավորվել, պաշտոնական Ստեփանակերտի կոշտ ու իրենց վարքին համահունչ հայտարարություններից սկսել են ջղաձգվել, հիասթափությամբ միջազգային հանրությանն արձագանքելու կոչեր են անում…

Հ.Գ. Ուժեղ ու արժանապատիվ կեցվածքն է հարգանք պարտադրում»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ԱՀ նախագահը երիտասարդների հետ զրույցում ասել էր նաև, որ եթե հակառակորդը փորձի Ստեփանակերտի վրա մի շատ փոքր արկ կամ ռումբ նետել, պատասխանը կստանա Կիրովաբադում։

Նախօրեին երիտասարդների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանի՝ Գանձակի (Գյանջա) հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում…

Geplaatst door Poghosyan Vahram op Vrijdag 14 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ