fbpx
Հասարակություն

Գարեգին Բ-ն մեկնեց Հռոմ․ նա հանդիպելու է Հռոմի Պապին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա մայրաքաղաք Հռոմ, որպեսզի մասնակցություն ունենա Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Գարեգին Բ-ն տվյալ համաժողովին հանդես է գալու բանախոսությամբ։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։

Կաթողիկոսը միայնակ չի մեկնել Հռոմ։ Նրա գլխավորած պատվիրակությունում ընդգրկված են նաև մի շարք եկեղեցեկաններ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ