fbpx
Հասարակություն

Մոկսվայում Գարեգին Բ-ն կհանդիպի Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կհանդիպի Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ու կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Կաթողիկոսին ուղեկցելու են մի շարք հոգևորականներ, այդ թվում Արցախի թեմի առաջնորդը։

Նշենք նաև, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվություն էին տարածել՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների ծրագրվող հանդիպման մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ