Հուլիսի 11-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում գտնվող գազատար խողովակից կրակ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում գտնվող գազակարգավորիչ կայանից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել` 13:12-ին:
Այրվել է արտահոսած գազը: Տուժածներ չկան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։