fbpx
Առողջապահություն

Արդյո՞ք գարեջրի հետևանքով ծերացման գործընթացներն արագանում են

Սննդաբան և Սննդի ու սննդաբանության ազգային ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչ Ռոքսանա Էհսանիին նշում է, որ գրեջրի բոլոր տեսակները ջրազրկում են օրգանիզմը, ինչի հետևանքով այն կարող է պատճառ դառնալ ծերացման գործընթացների արագացման։

Նրա խոսքով՝ ավելի վտանգավոր է համարվում քաղցր գարեջուրը։

«Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքներն իրականում սննդարար չեն, և դրանց գործածությունը հարկավոր է սահմանափակել։ Սակայն դրանց հետ գարեջուր խառնելու դեպքում ստացվում է առողջության համար շատ վտանգավոր կոկտեյլ», – նշել է մասնագետը։

Ըստ մասնագետի՝ ավելի լավ է խմել բաց գույնի գարեջուրը, քանի որ այն ավելի քիչ քանակությամբ կալորիաներ, ածխաջրեր ու շաքարներ է պարունակում, սակայն պետք չէ չարաշահել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ