fbpx
Քաղաքականություն

Ղարիբաշվիլին ցանկանում է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Ադրբեջան, որտեղ նա հանդիպելու է նաև Իլհամ Ալիևին։

Ղարիբաշվիլին մեկնելուց առաջ հարցազրույց է տվել IMEDI հեռուստաալիքին։

Նա նշել է, որ շատ է հարգում Ալիևին ու նրանք լավ հարաբերություններ։ Ղարիբաշվիլին նշել է, որ նույն հարաբերություններն ունի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած բոլոր հարցերը կկարգավորվեն պատշաճ կերպով, իսկ ինքը դրա համար կներդնի իր ողջ էներգիան։

Վրաստանի վարչապետը հայտնել է նաև, որ պլանավորում է առաջիկայում այց կատարել նաև Հայաստան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ