fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Գարիկ Բարսեղյանը և Անդրանիկ Գալստյանը պարտվեցին 1/4 եզրափակիչում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեկնարկել են ըմբշամարտի մրցումները:

Հունիսի 25-ին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

Բարսեղյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթեց ռումինացի Անդրեյ Դուկովին:

1/4 եզրափակիչում Բարսեղյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուռ Ուգուևն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 0:10 հաշվով:Եթե Ուգուևը դուրս գա եզրափակիչ, Բարսեղյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանա:

Կիսաեզրափակիչում Ուգուևի մրցակիցն ադրբեջանցի Մահիր Ամիրասլանովն է:

Անդրանիկ Գալստյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 6:4 հաշվով հաղթեց ավստրիացի Յոհանես Լուդեշերին:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում Գալստյանը 0:10 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Խոցիանիվսկիին: Եթե ուկրաինացի ըմբիշը եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Անզոր Խիզրիևին, Գալստյանը հնարավորություն կստանա մասնակցելու սփոփիչ գոտեմարտի:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ